Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մարինե Մելքոնյանի նախագահությամբ, Լոռու մարզի 43-ամյա բնակչուհի Ռիմմային մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 168-րդ հոդվախի առաջին մասով՝ երեխայի առք ու վաճառքը և դատապարտել երկու տարվա պայմանական ազատազրկման՝ երկու տարվա փորձաշրջանով: Պատիժ նշանակելիս դատարանը հաշվի է առել, որ ամբաստանյալը երկու երեխայի մայր է, դրական է բնութագրվում գյուղապետի կողմից: Նշենք, որ ամբաստանյալն ընդունել է մեղադրանքը, և դատարանը բավարարել է նրա միջնորդությունը՝ գործի դատաքննությունն արագացված կարգով անցկացնելու մասին: Ինչպես ավելի վաղ «Փաստինֆո»-ն տեղեկացրել էր,ամբաստանյալն արտաամուսնական կապից լույս աշխարհ էր բերել երկվորյակ երեխաների՝ տղայի և աղջկա: Սոցիալական ծանր պայմաններից ելնելով՝ մայրը որոշել էր սեփական տղա երեխային վաճառել՝ նույն Լոռու մարզում գնորդ էլ է գտնվել՝ Ա.Կ.-ն զավակներ չուներ և ցանկանում էր երեխա որդեգրել: Ռիմման հանդիպել է գնորդին՝ հավաստիանալու համար, որ երեխային ապահով ընտանիքի է տալու: Ըստ գործի նյութերի, վաճառողն ու գնորդը նախնական պայմանավորվածության են եկել մանկան վաճառքի գնի շուրջ՝ 1.291.125 ՀՀ դրամին համարժեք 3500 ԱՄՆ դոլար: Պայմանավորվածության համաձայն, գումարի մի մասը' 367.850 ՀՀ դրամին համարժեք 1000 ԱՄՆ դոլարը, գնորդը պետք է վճարեր մինչև երեխային հանձնելը, իսկ մնացած մասը' երեխային հանձնելուց հետո: 2011 թվականի մարտի 13-ին Ա.Կ.-ն Ռիմմային է տվել պայմանավորված նախնական գումարը՝ 367.850 ՀՀ դրամին համարժեք 1000 ԱՄՆ դոլար գումարը, իսկ երկու օր անց երեխան հարձնվել է նոր ծնողներին: Շուրջ մեկ տարի անց, ըստ քննության տվյալների, 2012 թվականի մարտի 22-ին Ռիմման նոտարական կարգով հրաժարվել է որդուց' Նիկոլայից, որից հետո Ա. Կ.-ն առանձին Ռիմմային է հանձնել պայմանավորված գումարի մնացած մասը՝ 923.275 ՀՀ դրամին համարժեք 2500 ԱՄՆ դոլար:
Աղբյուր՝
http://pastinfo.am/hy/node/20539
Առաջարկում ենք նաև
29/06/17 11:00
Անի Զախարյանը դատապարտվեց երկու տարի պայմանական ազատազրկման
22/06/13 18:50
Մանկասպան մայրը դատապարտվեց ազատազրկման
22/06/23 14:09
Ցմա՜հ, եղբայրս ի՞նչ էր արել. պահնորդին սպանած ազերին դատապարտվեց 20 տարվա ազատազրկման
15/05/23 18:32
Վահագն Վերմիշյանը դատապարտվեց 8 տարվա ազատազրկման
03/05/22 12:59
Վանաձորում 47-ամյա կինը 4-րդ հարկի տան պատուհանները մաքրելիս անզգուշաբար վայր է ընկել ու մահացել
02/02/21 22:18
Ալեքսեյ Նավալնին դատապարտվեց 3,5 տարվա ազատազրկման
29/01/20 18:54
«Ճվճվ Արոյի» որդին դատապարտվեց 6,5 տարվա ազատազրկման. դատարանը հրապարակել է դատավճիռը
27/02/19 15:06
Կարեն Ղազարյանն Ադրբեջանում դատապարտվեց 20 տարվա ազատազրկման
Լրահոս
22:30
Պարենային անվտանգության խնդիրը առաջնային է, վստահ ենք՝ հաջողությամբ կիրականացվեն «բարեփոխումները»
19:32
«44-օրյային ինչ զգացել եմ՝ հանձնել եմ թղթին»․ ԶՈՒ պահեստազորի մայոր Անի Ժամհարյանը ստեղծագործում է (տեսանյութ)
18:26
Հայաստանի նոր կառավարությունը կարող է գալ, պայմանագիրն անվավեր ճանաչել. Ամիրբեկովը՝ Սահմանադրությունը փոխելու մասին
08:28
Հայկ Սարգսյանի հետ փոխկապակցված ընկերությունը պետությունից արտոնություններ է ստացել. Euromedia24.com
19:00
ՌԴ պատգամավոր Անաստասիա Ուդալցովայի առաջարկը Ռուսաստանում Հելոինի տոնը փոխարինելու «ռուսական հեքիաթ» օրով
17:10
Հույս ունենք՝ Փաշինյանը կայցելի սահմանամերձ Մեղրաշատ և անձամբ կտեսնի իրավիճակը. նրան հարցեր ունենք. Մեղրաշատի վարչական ղեկավար
16:45
Նիկոլ Փաշինյան, այդքան հե՞շտ է գյուղական պայմաններում երեխա մեծացնելը․ մահացած 8-ամյա երեխայի մորաքույր
16:00
Օրեր առաջ թշնամու հետախուզա-դիվերսիոն խումբ է ներթափանցել գյուղ, թողել գրություն․ Արթուր Գրիգորյան
11:46
Երևանում տղամարդը հարվածել է 86-ամյա թոշակառուի գլխին, վերջինս էլ դանակի հարվածներ հասցրել նրան
11:38
Մարտահրավեր է միշտ վառ պահել մեր պատկանելիության ոգին՝ եկեղեցու ու ազգի նկատմամբ․ Արամ Ա Հայրապետ
10:05
«Հիմա իմ տունը դիրքերում է, մա՛մ ջան». Էդուարդ Սիանոսյանն անմահացել է Ջերմուկում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»
10:05
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մութ կետերն ու Թուրքիայի իրական մտադրությունները. «Փաստ»
09:40
«Ժողովրդավարության բաստիոնում» մարդիկ պատասխանատվության են ենթարկվում մի հոդվածով, որը հանցակազմ չի պարունակո՞ւմ. «Փաստ»
23:22
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին. Էրդողան