ԱՄՆ Նյու Յորք քաղաքի մետրոյի վագոններից մեկում սատկած շնաձուկ է հայտնաբերվել, գրում է CNN-ը:

Շնաձկան մարմինը հայտնաբերվել էր կեսգիշերին' Մանհեթենով ընթացող գնացքում: Ականատեսների վկայությամբ' շնաձկան երկարությունը 50 սմ-ից ավելին է եղել, իսկ քաշը կազմում էր 2-ից 5 կգ:

Մետրոյի ուղևորները սկսել են լուսանկարվել շնաձկան հետ' նրա բերանում դնելով զանազան առարկաներ:

Թե ինչպես է շնաձուկը հայտնվել մետրոյում, հայտնի չէ: Ստորգետնյա տրանսպորտի պաշտոնական ներկայացուցիչները հայտարարել են, որ միջադեպը հետաքննել չեն պատրաստվում: