Ինչպես տեղեկացնում է Trend ադրբեջանական գործակալությունը, հղում կատարելով Ադրբեջանի գերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով կոմիտեին, հայ-ադրբեջանական սահմանին մոլորված և հակառակորդի տարածքում հայտնված հայ զինվորին տեղափոխել են Բաքու՝ Ադրբեջանի ՊՆ:
Գործակալության տեղեկություններով՝ հաջորդ շաբաթ կկազմակերպվի զինվորի և Կարմիր Խաչի Միջազգային կոմիտեի (ԿՄԽԿ)-ի ներկայացուցիչների հանդիպումը, որն իբրև թե նպատակ ունի պարզել, թե զինծառայողը ցանկանում է վերադառնալ Հայաստան, թե մեկնել երրորդ երկիր:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Լուրեր.com-ը, օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը, ժամը 3:00-ի սահմաններում, ծառայությունն իրականացնելու ժամանակ, ըստ նախնական տեղեկությունների՝ տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով 1991թ. ծնված շարքային զինծառայող Հակոբ Գևորգի Ինջիղուլյանը, հատելով ղարաբաղա-ադրբեջանական սահմանը, հայտնվել է հակառակորդի պահպանության տակ գտնվող տարածքում: