Հուլիսի 26-ին, ժամը 21.00-ին, մի քաղաքացուհի ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 18.30-ի սահմաններում, Տիգրան Մեծի պողոտայի թիվ 36 հասցեի մոտ գտնվող կանգառում, իջնելով թիվ 44 երթուղու ավտոբուսից՝ նկատել է, որ պայուսակից գողացել են դրամապանակը:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի և Էրեբունու բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, օգոստոսի 9-ին, ժամը 16.15-ին, Տիգրան Մեծի պողոտայի թիվ 50 շենքի մոտից բերման են ենթարկել 1975 թ. ծնված Սերգեյ Մ.-ին:
Պարզվել է, որ նա հուլիսի 26-ին Տիգրան Մեծի պողոտայի թիվ 36 շենքի դիմաց գտնվող կանգառի մոտ, թիվ 44 երթուղու ավտոբուսի սրահում գողացել է ոստիկանություն դիմած քաղաքացուհու դրամապանակը: Գողոնը մասամբ հայտաբերվել է: Կատարվում է նախաքննություն։