Օգոստոսի 11-ին, ժամը 00.20-ին, ոստիկանության Գավառի բաժնում հաղորդում է ստացվել, որ Սարուխան գյուղի սկզբնամասում տղամարդու դիակ կա:
Մեկնած օպերատիվ խումբը Սարուխան գյուղ տանող ճանապարհին հայտնաբերել է մոտ 65-70 տարեկան, ինքնությունը չպարզված տղամարդու դիակ' ճակատային մասում ջնջխված վնասվածքներով:
Պարզվել է, որ «ԳԱԶ-53» մակնիշի բեռնատարի վարորդը Սարուխան գյուղի սկզբնամասում վրաերթի է ենթարկել ինքնությունը չպարզված տղամարդու, ինչի հետևանքով վերջինս տեղում մահացել է:
Վարորդը տվել է խոստովանական ցուցմունք:
Ձեռնարկվում են միջոցառումներ դիակի ինքնությունը պարզելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն: