ԳԱԼԱ-ն տեղեկացնում է, որ ժամեր առաջ արտգործնախարարությունից դուրս եկավ հայ-ադրբեջանական սահմանը հատած Հակոբ Ինջիղուլյանի հորեղբորորդի Արման Ինջիղուլյանը, ով հանդիպել էր արգործնախարարի տեղակալ Հովակիմյանի հետ, քանի որ նախարարն արձակուրդում է: Արմանին փոխնախարարն ասել է, որ քանի որ Ադրբեջանի հետ Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ չունի, ուստի իրենց միակ ֆունկցիան կարող է լինել այն, որ իրենք համագործակցեն Կարմիր Խաչի հայաստանյան գրասենյակի հետ: Ուստի արտգործնախարարը վաղը ժամը 11-ին նախարարություն է հրավիրել Կարմիր Խաչի երևանյան գրասենյակի ներկայացուցիչներին:
Սեդա Ղուկասյան