Եգիպտոսի ոստիկանությունը փակել է Կահիրեի կենտրոն տանող բոլոր ճանապարհները: «Gazeta.ru»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «Al Jazeera»-ն: Ըստ «Reuters»-ի տեղեկությունների, բանակը և իրավապահ մարմինների աշխատակիցները խոստացել են խստորեն կանխել օրենքի խախտման ցանկացած փորձ: Միևնույն ժամանակ հաղորդվում է, որ հեռացված նախագահ Մուհամմեդ Մուրսիի հազարավոր կողմնակիցներ շարժվում են դեպի քաղաքի կենտրոնի Ռամզեսի հրապարակ, որտեղ մտադիր են հանրահավաք անցկացնել: «Al Arabiya»-ն գրում է, որ Գիզայի շրջանում ոստիկանները ցուցարարների դեմ արցունքաբեր գազ են կիրառում: Ավելի վաղ հաղորդվել էր, որ եգիպտական ոստիկանությունը խոստացել է վնասազերծելու նպատակով հրազեն օգտագործել: «Մուսուլման եղբայրները» Եգիպտոսին «ցասումի ուրբաթ» են խոստացել: