«Արզնի կաթ» ընկերությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է.
«Հարգելի' սպառողներ,
Հայաստանի ԳՆ սննդամթերքի անվտանգության ծառայության պետի հրամանի հիման վրա «Արզնու տոհմային ԹՏԽ» ԲԲԸ-ում իրականացված ստուգման ընթացքում «քամած մածուն», «մածուն 3.2%», «կաթ պաստերացված», «թան», «կաթնաշոռ 2 %», «կաթնաշոռ 9%», «թթվասեր» արտադրատեսակներից 2013թ-ի հուլիսի 29-ին կատարվել է նմուշառում և ներկայացվել լաբորատոր փորձաքննության, ըստ որի' համաձայն «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿԻ արձանագրության' վերը նշված ապրանքները չեն համատասխանել ՀՀ կառավարության 2006թ-ի դեկտեմբերի 21-ի թիվ 1925 –Ն որոշման պահանջներին:
Համաձայն այդ որոշումների' «Արզնի կաթ» ընկերության փոխտնօրեն' Գևորգ Գևորգյանի գլխավորությամբ, վերը նշված արտադրատեսակները ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ ՓԲԸ-ի փորձարկման լաբորատորիայում E-01-Q-0013-2011 ենթարկվեցին արտադրանքի նմուշների փորձարկման:
Եզրակացությունը' նմ.1-7-ի փորձարկման արդյունքները համապատասխանում են ՀՀ Կառ. Որոշում 1925 –Ն աղ.4,կ.կ.4.1,4.6,4.8,4.10,4.15 –ի պահանջներին:
Ինչպես նշվել է լրատվական կայքերից մեկում՝ բացասական արդյունքների մասով կատարվել է կրկնակի փորձաքննություն, որի արդյունքում նշված արտադրատեսակները կրկին չեն համապատասխանել նշված պահանջներին:
«Արզնի կաթ» ընկերության փոխտնօրեն' Գևորգ Գևորգյանը հավաստում է, որ կրկնակի փորձաքննություն չի կատարվել, վերը նշված արտադրատեսակների նմուշները վերցրել են մեկ անգամ»: