Lragir.am - Եգիպտոսի ժամանակավոր նախագահ Ադլի Մանսուրը Թվիթերի իր պաշտոնական էջում գրել է, որ այսօր՝ օգոստոսի 18-ին, ՄԱԿ-ում Եգիպտոսի ներկայացուցիչը ստորագրելու է Հայոց ցեղասպանութան ճանաչման օրինագիծը:
«ՄԱԿ-ում Եգիպտոսի մշտական ներկայացուցիչը կստորագրի միջազգային փաստաթուղթը, որով ճանաչում է Հայոց ցեղասպանությունը, որն իրականացրել է թուրքական բանակը եւ որին զոհ է գնացել միլիոնից ավել մարդ»,- նշված է Մանսուրի հայտարարության մեջ: