Ադրբեջանում ռազմագերիների, անհայտ կորածների հարցերով կոմիտեն որևէ խոչընդոտ չի տեսնում Ադրբեջանում հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի` հայրենիք վերադառնալու մեջ:
Այս մասին ադրբեջանական «Ապա» լրատվական գործակալությանը տեղեկացրել է վերոնշյալ հանձնաժողովի քարտուղար Շահին Սաիլովը: Գրում է GalaTV.am-ը:
Սաիլովը հայտարարել է, որ հենց այն պահին, երբ պարզ կլինի, թե հայ զինվորը ինչու է հատել հայ-ադրբեջանական սահմանը, նրան կուղարկեն Հայաստան կամ իր ընտրած երրորդ երկիրը:
«Երեկ ԿՄԽԿ-ի աշխատակիցները հանդիպել են ռազմագերուն. Հնարավոր է, որ արդեն երեկ պարզ է եղել՝ նա իր, թե երրորդ երկիր է ցանկանում գնալ:
Ամեն ինչ կախված է իր սեփական ցանկությունից. մենք որևէ խնդիր չենք տեսնում»,- ասել է Սաիլովը:
Շարունակությունն` այստեղ: