Galatv.am - Գործարար Փայլակ Հայրապետյանը նոր հաղորդում է ներկայացրել ՀՀ դատախազություն «Ամերիա» բանկի դեմ: Այս մասին գործարարն ասաց ԳԱԼԱ-ի հետ զրույցում՝ հայտարարելով, որ ինքը դժգոհ է սկսված իրավական գործընթացից:

«Բանկին տվել եմ դատարան, հույս ունենամ, որ գոնե այս անգամ ինչ-որ բան կփոխվի»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց գործարարը:

Հիշեցնենք, Փայլակ Հայրապետյանը այն նույն գործարարն է, ում ունեզրկման համար, ըստ «Հետք» էլեկտրոնային օրաթերթի բացահայտումների, մեղավոր են Կիպրոսում գրանցված «WLISPERA HOLDINGS LIMITED» օֆշորային ընկերության բաժնետերեր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը և «ադամանդագործ» Աշոտ Սուքիասյանը: Գործարարը, այսպիսով, ճանաչվել էր տուժող:

Սակայն գործարարն ասաց, որ ինքը չի կարող ասել անգամ՝ ինքը դժգո՞հ է, թե՞ գոհ է ՔԳՎ ՀԿԳ-ի վարույթում քննվող գործից, քանի որ իրեն արդեն տևական ժամանակ ասում են, որ առերեսում են կատարելու, սակայն միայն մի քանի անգամ հարցաքննել են:

«Ես գոհ կլինեմ միայն այն դեպքում, երբ իմ ունեցվածքը ինձ վերադարձնեն, այն ունեցվածքը, որ ես վաստակել էի քրտինքով և որը ես ներդրեցի իմ ժողովրդի համար և թալանվեցի»,- ասաց Փ. Հայրապետյանը:

Մանրամասները` այստեղ: