«Ո՞նց կարող է քննիչը նրա որդու կալանքը վերացնել: Դա միայն քննիչի ցանկությունն է, եւ այն քննիչը, որն այդ միջնորդությունը կբավարարի, մեծ սխալ կանի: Դրա իրավունքը նա չունի: Եթե անի էլ, նա իր իրավաբանական պոտենցիալը կկորցնի»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում նման հայտարարություն է արել հունիսի 1-ին Սյունիքի մարզի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ սպանված Ավետիք Բուդաղյանի հայրը' Էմիլ Բուդաղյանը:
Հիշեցնենք, որ Ա. Բուդաղյանի սպանության համար կալանավորվել են Սյունիքի նախկին մարզպետի որդին' Տիգրան Խաչատրյանը, եւ թիկնապահը' Զարզանդ Նիկողոսյանը: Օրերս Խաչատրյանի փաստաբան Ռուբեն Սահակյանը միջնորդություն է ներկայացրել նախաքննական մարմնին' իր պաշտպանյալի մասով քրեական գործը կարճելու, նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու եւ խափանման միջոց կալանքը վերացնելու համար:
Մանրամասները` «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում: