Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի կրտսեր որդու' Տիգրան Խաչատրյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է:
Այս մասին «Հետքի » գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են Քննչական կոմիտեից:
Տրդատ Խաչատրյանը մեղադրվում էր փաստաթղթեր կեղծելու միջոցով պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու մեջ: Քննչական կոմիտեից հայտնել են' նախաքննությամբ պարզվել է, որ Տրդատ Խաչատրյանը տառապել ու տառապում է այնպիսի հիվանդություններով, որոնց հիմքով պիտանի չի եղել և ներկայումս էլ պիտանի չէ պարտադիր զինվորական ծառայության համար:
«Որոշում է կայացվել Տրդատ Խաչատրյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով' հանցակազմի բացակայության հիմքով»,- ասված է հարցման պատասխանում: