2018 թ. ապրիլի 21–ին Երևանի Ուլնեցի փողոցում տեղի ունեցած խուլիգանության գործով մեղադրյալ, նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի օգնական Անդրանիկ Իսոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է։ Այդ մասին նշվում է դատական տեղեկատավական համակարգում։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը 2018 թվականի դեկտեմբերին որոշել է Իսոյանի նկատմամբ կիրառել համաներում և այդ հիմքով նրա նկատմամաբ քրեական հետապնդումը դադարեցրել, քրգործի վարույթը կարճել: Նշենք, որ տուժողներին պատճառված վնասը հատուցվել է։ Տուժողները չեն առարկել Իսոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու համար:
Հիշեցնենք, որ Անդրանիկ Իսոյանը մի խումբ անձանց հետ 2018 թ․ ապրիլի 21-ին «Քեթրին Գրուպ» ՍՊԸ հաշվեկշռում գտնվող ավտոմեքենայով մահակներով եկել էր Ուլնեցու փողոց, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել էր հասարակական կարգը, կատարել խուլիգանություն։ Իսպիրյանի նկատմամբ, որպես խափանման միջոց է ընտրվել գրավը։