Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը կարճել է «Վանաձորի Տարեցների տուն» հիմնադրամի բժշկուհի Մարինե Դանիելյանի դեմ գործի վարույթը՝ համաներման ակտ կիրառելու հիմքով, իսկ բժշկուհու նկատմամբ քրեական հետապնդումը՝ դադարեցվել:

 

Ինչպես ավելի վաղ «Փաստինֆո»-ն տեղեկացրել էր, տարեցների տան բնակչուհի Սվետլանա Դուրգարյանին երկու օրվա ընթացքում օգնություն ցույց տալու իրական հնարավորություն ունենալով հանդերձ՝ բժշկուհի Մարինե Դանիելյանը թողել է նրան անօգնական վիճակում:

 

Տարեց կինն անգիտակից լինելու հետևանքով՝ զրկված է եղել ինքնապահպանության միջոցներ ձեռնարկելու հնարավորությունից:

 

 

50-ամյա Մարինե Դանիելյանին մեղադրանք էր առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 128-րդ հոդվածի 2-րդ մասով՝ (վտանգի մեջ թողնելը):

Սակայն դատաքննության ընթացքում ամբաստանյալ Մ.Դանիելյանը դատարանին խնդրել է իր նկատմամբ կիրառել համաներում և դրա հիման վրա քրեական գործի վարույթը կարճել՝ այդպիսով, ըստ էության, ընդունելով առաջադրված մեղադրանքը։