Հրանտ Դինք հիմնադրամը հրապարակել է 2013թ.-ի հունվար-ապրիլ ամիսների զեկույցը՝ թուրքական լրատվամիջոցներում ատելության տարածման վերաբերյալ։
Կրոնական և էթնիկ խմբերին թիրախավորելուց բացի խտրական վերաբերմունք է դրսևորվում նաև սեռական փոքրամասնությունների, հաճախ նաև կանանց հանդեպ։
Ըստ զեկույցի՝ լրատվամիջոցներում ատելությունը 2013թ.-ի հունվար-ապրիլ ամիսներին ավելացել է։ Այդ շրջանում ատելության քարոզչությունը հիմնականում հանդիպել է թերթերում և, ինչպես նախորդ դեպքերում է եղել, հատկապես սյունակագիրների գրածներում։
Նախորդ ամիսների նման ամենաշատն «ատելության թիրախ» են դարձել հայերը, հետո՝ հրեաներն ու քրիստոնյաները։ Հաճախ ռասիզմի և խտրականության դրսևորումներ են եղել հույների և քրդերի հանդեպ։
Ի դեպ, քրդերի հանդեպ ատելությունը մամուլում նախորդ ամիսների ընթացքում ավելացել է։
Այս ընթացքում ատելությունը տարածվել է հատկապես «Խոջալուի ցեղասպանության», Փարիզում սպանված PKK-ական 3 կանանց, Ֆրանսիայի՝ Մալիում իրականացրած գործողության թեմաների շրջանակներում։
Կանանց և սեռական փոքրամասնությունների հանդեպ բացասական արձագանքը մամուլում կանանց ֆիզիկական հատկանիշների, սեռական շահագործմանն են առնչվել։