Թուրքիայում մեղադրանք է առաջադրվել Ստամբուլում գործող հայկական «Ակոս» երկլեզու շաբաթաթերթի սպանված խմբագիր Հրանտ Դինքի որդուն՝ Արաթ Դինքին:
Ինչպես տեղեկաացնում է Rusarminfo-ն, Արաթ Դինքը մեղադրվում է թուրքական կառավարության կողմից հետապնդումների ենթարկվող մտավորականության կողմից հրապարակված «Խաղաղության հռչակագրի» տակ ստորագրելու համար:
Մեղադրանքի համաձայն՝ հռչակագիրը հրապարակվել է քրդական աշխատավորական կուսակցության կողմից, որին Թուրքիայի իշխանություններն ահաբեկչական խմբավորում են համարում: Մեղադրանքի համաձայն՝ Արաթ Դինքին 1-5 տարվա ազատազրկում է սպառնում:
Առաջին դատական նիստում փաստաբանները պահանջել են արդարացնող դատավճիռ կայացնել: