«Հրանտ Դինք» հիմնադրամն անդրադարձել է Ռուբեն Մելքոնյանի քննադատությանը, որը վերջինս արտահայտել էր Հասան Ջեմալի «1915. Հայոց ցեղասպանություն» գրքի թարգմանության վերաբերյալ:
Հիմնադրամը հայտնում է, որ թե թարգմանիչին և թե հրատրակչության պարտականությունն է մնալ հավատարիմ գրողի բնագրին: Թարգմանիչը երբեք իրավունք չունի գրողի բնագրի վրա փոփոխութուն անելու կամ ենթակայական նշումներ ավելացնելու:
Նմանատիպ կարծիքով, «Արմենպրես»-ի հաղորդմամբ, հանդես է եկել «Հրանտ Դինք» հիմնադրամը' ի պատասխան Ռուբեն Մելքոնյանի կողմից արտահայտած զայրույթին՝ Հասան Ջեմալի «1915. Հայոց ցեղասպանություն» գրքի թարգմանության մեջ իր կողմից գրված առաջաբանի և որոշ հատվածների առնչությամբ թարգմանչի բացատրությունները հանելու վերաբերյալ:
«Հրանտ Դինք» հիմնադրամի կողմից տարածած հաղորդագրությունում նշվել է. «Ռուբեն Մելքոնյանի խնդրի առարկա «թարգմանության մեջ փոփոխության» պնդումը հետևյալն հետգրութուն է. «Թարգմանչական խումբը բացարձակապես չի կիսում հեղինակի այս մտքերը՝ դրանք համարելով իրականությանը հակասող (Ռ.Մ.):»: Իբրև հրատարակիչ, հեղինակի հանդեպ մեր պարտականութունը կատարեցինք և այս հատևյալ նախադասութունը հանեցինք գիրքից:
Գրողի բնագիրին հավատարիմ մնալու նպատակով թարգմանության մեջ կատարեցինք այս փոփոխությունը: Թարգմանչի կամ հրատարակչության, գրքի գրողին համամիտ լինելը խնդրի առարկա չէ: Թարգմանչի գործը չէ գրողին համամիտ լինելը: Որևէ թարգմանիչ իրավունք չունի հեղինակի գործին միջամտելու, կամ գաղափար ավելցնելու: Անկարելի է, որ լուրջ հրատարակիչը հանդուրժի թարգմանիչի ավելացրած ենթակայական դիտողություններն ընդունել իր գրքում»:
«Ռուբեն Մելքոնյանը գիրքը կարդալուց հետո ընդունեց թարգմանությունը, իր ազատ կամքով, անշուշտ և ոչ ձրի: Նա կարող էր մերժել թարգմանութունը, եթե համամիտ չէր այս գիրքը արևելահայերենով հրատարակելու մեր նպատակին: Իսկ եթե Ռուբեն Մելքոնյանն զգում էր իր անձնական մտահոգությունների պատճառով Հասան Ջեմալի գործի մասին համամիտ չլինելու կետերը արտահայտելու անհրաժեշտությունը, թարգմանելուց հետո այս մասին կարող էր հրատարակել առանձին հոդված», - ասվում է հաղորդագրության մեջ:
«Արմենպրես»-ը հաղորդել էր գրքի թարգմանիչ թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի խոսքերն առ այն, որ պատվիրատուն նպատակահարմար չի գտել իր առաջաբանը դնել գրքում, սակայն պայմանագրում ցանկացած փոփոխության համար թարգմանիչը տեղյակ է պահվում, իսկ իրեն ոչ ոք տեյակ չի պահել, թե ինչ է կատարվում: Թուրքագետի խոսքով' գիրքն առաջին անգամ տեսել է շնորհանդեսի ժամանակ, գրքի թարգմանության տեքստը նախօրոք չի տրվել և մի շարք պարզաբանումներ հեռացվել և աղճատվել են:
Թուրքագետի կարծիքով' Հասան Ջեմալը պալատական թուրք մտավորականների շարքից է: «1915թ. Հայոց ցեղասպանություն» գիրքն իր ուշադրությունը գրավել է, քանի որ ցույց է տալիս Թուրքիայի սոցիալ-հասարակական զարգացման փուլերը, թե ինչպես է թուրք մտավորականն ապրում էվոլյուցիա' Ցեղասպանությունը ժխտողից դառնում այդ խնդրում հետաքրրքվող եւ օգտագործում «ցեղասպանություն» բառը: Հասցեատերը հայ ընթերցողն էր, եւ գրքի ներկայացումը շատ կարեւոր է:
Ռուբեն Մելքոնյանը նաև նշել էր, որ Հասան Ջեմալն իրականում գրում է այն, ինչ մտածում է: Գիրքը պետք է ներկայացվեր հանրությանը, և այս առումով թարգմանությունն արդարացված էր: