«Ավրորա» նախագծի հավակնորդների ներկայացմանը նվիրված միջոցառմանը գործարար Ռուբեն Վարդանյանն անդրադարձել է իր' քաղաքականություն մտնելու լուրերին:
Վարդանյանն ասաց, որ ինքը Հայաստանի քաղաքացի չէ, եւ այն ինչ անում է իր ընկերների հետ, Հայաստանի համար է անում:
«Ինչ մենք անում ենք, կարծում ենք, ահագին դեր է խաղում: Աշխարհը փոխվում է, կարող ես քո աջակցությունը, օգնությունը քո ազգին բերել առանց մտնելու քաղաքական դաշտ, կառավարություն»,- հավելեց նա: