ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հերքեց իր՝ ԱԱԾ տնօրեն նշանակվելու մասին լուրը:
Բադասյանն այս մասին հայտնեց լրագրողների հետ ճեպազրուցում' անդրադառնալով մամուլում տարածված լուրին: «ԱԱԾ տնօրեն նշանակվելու մասին լուրը նույնքան եմ հնարավոր համարում, որքան, որ ինձ կնշանակեն ՀՀ ֆինանսների նախարար»,- նշեց Բադասյանը:
Սույն թվականի սեպտեմբերի 16-ին Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը հայտնել է հրաժարականի մասին: Նույն օրը Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Արթուր Վանեցյանին Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից ազատելու մասին: