Վանո Սիրադեղյանի հետվերադարձի թեման վերջին շրջանում հայկական համացանցում ամենաակտուալներից է: Անգամ լուրեր էին տարածվում, որ Սիրադեղյանը մոտ օրերս կվերադառնա Հայաստան՝ ՀԳՄ նախագահի ընտրությանը մասնակցելու համար: Այդ խոսակցությունները առավել լայն թափ ստացան, երբ լրագրողների հետ հանդիպման ժամանակ Երևանի գրողների միության նախագահ Աբգար Ափինյանը կարծիք հայտնեց, որ որպես միության նախագահի թեկնածու հնարավոր է առաջադրվի նաև Վանո Սիրադեղյանը: Երեկ հայտնի դարձավ, որ ավարտվել է ՀԳՄ նախագահի թեկնածություն առաջադրելու ժամկետը, և իրենց թեկնածությունն են առաջադրել Էդուարդ Միլիտոնյանը, Հովիկ Հովեյանը և Դավիթ Սարգսյանը: Փաստորեն, ցանկը Վանո Սիրադեղյանի անունով չի համալրվել:

 

Իսկ այսօր News.am-ի հետ զրույցում թեմային անդրադարձել է Սիրադեղյանի կինի՝ Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանի տնօրեն Ռուզաննա Տոնոյանը, ով հերքել է ամուսնու վերադարձի մասին խոսակցությունները՝ խորհուրդ տալով հենց նման լուրեր տարածող սկզբնաղբյուրներից ճշտել, թե ինչու են անհարկի շահարկում Վանո Սիրադեղյանի անունը: