Արցախի նախկին պետքարտուղար Ռուբեն Վարդանյանն ընդգրկվել է Ուկրաինայի պատժամիջոցների «Миротворец» բազայում, գրում է Censor.NET-ը։ Ըստ վերը նշված ցուցակում նշված կարգավիճակի՝ նա պետք «անհապաղ ձերբակալվի և փոխանցվի Ուկրաինայի կամ ՆԱՏՕ-ի երկրների իրավապահ մարմիններին»։
««Миротворец» կենտրոնը խնդրում է իրավապահ մարմիններին այս հրապարակումը դիտարկել՝ որպես այս քաղաքացու կողմից Ուկրաինայի ազգային անվտանգության, խաղաղության, մարդկության անվտանգության և միջազգային իրավունքի և կարգի դեմ ուղղված կանխամտածված գործողությունների, ինչպես նաև այլ իրավախախտումների վերաբերյալ հայտարարություն»,- ասվում է հաղորդագրության մեջ։