Ուկրաինայի իշխանությունների դեմ պատժամիջոցներ սահմանելու սպառնալիքները տեղին չեն եւ կարող են միայն Էլ ավելի սրել իրադրությունը, հայտարարել Է Ռուսաստանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը, տեղեկացնում Է ՌԻԱ Նովոստին:
«Դրսից կպչուն կերպով միջնորդելու շարունակվող փորձերը, պատժամիջոցներով ու այլ եղանակներով իրադրության վրա ազդելու սպառնալիքները տեղին չեն եւ ոչ մի լավ բանի չեն կարող հանգեցնել, այլ կարող են միայն սաստկացնել դիմակայությունը»,-հայտարարել Է նա լրագրողներին:
Նախօրյակին Մոսկվան պահանջել Էր, որ Մայդանի առաջնորդները դադարեցեն արյունահեղությունը եւ անհապաղ վերսկսեն երկխոսությունն օրինական իշխանության հետ՝ առանց սպառնալիքների եւ վերջնագրերի: ՌԴ-ի ԱԳ նախարարության հաղորդագրության մեջ նշված Է, որ Մոսկվայում «վրդովմունք Է հարուցում ընդդիմության առաջնորդների կողմից արմատականների գործողություններին արձագանքի բացակայությունը, առաջնորդներ, որոնք, քողարկվելով ժողովրդավարությանը եւ եվրոպական արժեքներին նվիրվածության՝ ամբոխավարական կարգախոսներով, թողտվությամբ «դարչնագույն» հեղափոխության» են հրահրում: Մոսկվայում չեն տեսնում նաեւ «եվրոպական քաղաքական գործիչների եւ կառույցների պարզորոշ արձագանքը, որոնք հրաժարվում են խոստովանել, որ Ուկրաինայում արմատական ուժերի գործողությունների ամբողջ պատասխանատվությունն ընկած Է ընդդիմության վրա»:
Ինչպես հայտարարել են ՌԴ-ի արտաքին գործերի նախարարությունում, Ռուսաստանը կօգտագործի իր ամբողջ ազդեցությունը, որպեսզի Ուկրաինայում հաշտություն եւ անդորր տիրի:
«Ուկրաինան Ռուսաստանի համար եղբայրական բարեկամական պետություն Է, ռազմավարական գործընկեր, եւ մենք մեր ամբողջ ազդեցությունը կօգտագործենք, որպեսզի այդ երկրում հաշտություն եւ անդորր տիրի»,- ասված Է հաղորդագրության մեջ: