ՀՅԴ Հայ Դատի Լատինական Ամերիկայի հանձնախմբի կայացրած որոշման համաձայն՝ այս տարի «Հրանտ Դինք» մրցանակին կարժանանա Ercuentro լրատվամիջոցը ներկայացնող լրագրող Մարսելո Զլոտոգվիազդան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով PrensaArmenia.com.ar-ը, մրցանակի հանձնման արարողությունը տեղի կունենա հուլիսի 22-ին Բուենոս Այրեսում գտնվող Հայկական մշակույթի ասոցիացիայի շենքում:
Հայ Դատի Լատինական Ամերիկայի հանձնախումբը 2001թ. Հրանտ Դինքի անվան մրցանակ է հանձնում այն լրատվամիջոցին և լրագրողին, ով տարվա ընթացքում առավելագույն կերպով անդրադառնում է մարդու իրավունքների պաշտպանությանը, ցեղասպանությունների խնդրին և իր հոդվածներով դատապարտում մարդկության դեմ կատարված հանցագործությունները: Այս մրցանակը բավական հայտնի է Արգենտինայում եւ տարիների ընթացքում «Հրանտ Դինք» մրցանակի դափնեկիրներ են դարձել Արգենտինակում հայտնի և ազդեցիկ բազմաթիվ լրագրողներ: