2007 թվականին այս օրը' հունվարի 19-ին, Թուրքիայում լույս տեսնող երկլեզու «Ակոս» թերթի խմբագրատան առջև գլխին թիկունքից հասցված կրակոցներից սպանվեց պոլսահայ հայտնի մտավորական, լրագրող Հրանտ Դինքը:
«Կարևորի մասին» հաղորդաշարի շրջանակներում հյուրընկալել ենք Դինքի մանկության ընկերոջը' Արցախյան ազատամարտի մասնակից Սարգիս Հացպանյանին: Զրույցի ընթացքում վերջինս անդրադարձել է սպանության գործի բացահայտման ընթացքին, ինչպես նաև Ստամբուլի գլխավոր հանրապետական դատախազության նախաձեռնած հերթական իմիտացիոն գործընթացին:
Հարցազրույցից մի հատված առաջարկում ենք Ձեր ուշադրությանը:«Կարեւորի մասին» հաղորդաշարն ամբողջությամբ կտեղադրենք ավելի ուշ: