Թուրքական մամուլը ողողված է վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի լացի տեսարաններով: Ulke TV հեռուստաընկերության ուղիղ եթերում Էրդողանն արտասվել է, երբ ընթերցել են Եգիպտոսի քաղաքական գործիչներից մեկի նամակն՝ ուղղված իր դստերը:
17-ամյա աղջիկը սպանվել էր, երբ բանակը փորձել էր ցրել պաշտոնանկ արված նախագահ Մուհամեդ Մուրսիին սատարողների ցույցը: Նրա հայրը՝ "Մուսուլման եղբայրներ" խմբավորման առաջնորդներից մեկը, իր ափսոսանքն է հայտնում, որ աշխատանքի պատճառով չի կարողացել շատ ժամանակ տրամադրել դստերը:
Թուրքիայի վարչապետն արտասվել եւ խոստովանել է, որ երեխաների հետ քիչ ժամանակ անցկացնելու խնդիր ունի նաեւ ինքը: