ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը օրեր առաջ Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան նշանակեց նախկին ՀՀՇ-ական, ՀՀ ԱԺ նախկին փոխնախագահ Արա Սահակյանին:
Արա Սահակյանը նախկինում եղել է ընդդիմադիր քաղաքական գործիչ:
eMedia.am-ին մի քանի հետաքրքիր մանրամասներ են հայտնի դարձել Արա Սահակյանի ընտանիքի անդամներից մեկի՝ եղբոր Գագիկ Սահակյանի մասին:
2012 թվականի հոկտեմբերի 5-ին, Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը Արա Սահակյանի եղբորը՝ Գագիկ Հակոբի Սահակյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված հանցագործության կատարման մեջ, նրա նկատմամբ նշանակել պատիժ' տուգանք' 600.000 ( վեց հարյուր հազար) ՀՀ դրամի չափով։
Բանն այն է, որ Արա Սահակյանի եղբայրը՝ Գագիկ Սահակյանը նախնական համաձայնության գալով գործով դեռևս չպարզված ոմն Մելքոնի հետ, 2012թ. մարտի 17-ին, ժամր 24-ի սահմաններում, ծնողին՝ Հ.Սահակյանին պատկանող «Օկա» մակնիշի ավտոմեքենայով գնացել են Երևանի Ամառանոցային 117/ա հասցե, որտեղ պայմանավորվածության համաձայն, ոմն Մելքոնր մնացել է ավտոմեքենայի մեջ, իսկ Գ.Սահակյանը ձեռքով հրելու և պատուհանի փեղկը բացելու միջոցով ապօրինի մուտք է գործել հիշյալ հասցեում գտնվող, շինություն հանդիսացող թռչնանոց, և այնտեղից գաղտնի հափշտակել Բագրատ Միխայիլի Հարությունյանին պատկանող, ընահանուր խոշոր չափերի հասնող՝ 1մլն.120 հագար ՀՀ դրամ արժողությամբ թվով 4 հատ աֆրիկյան «ժակո» տեսակի թութակներ։
Դատարանը մեղավոր է ճանաչել Գագիկ Սահակյանին, սակայն Սահակյանը չի կալանավորվել, միայն վճարել է 600 հազար դրամ տուգանքը:
Մանրամասն՝ այստեղ: