Galatv.am - Բուդաղյանների հայրը' Էմիլ Բուդաղյանը, արձագանքում է ՀՀ զինդատախազության հայտարարություններին: Զինդատախազի տեղակալ Արտակ Հարությունյանը Aravot.am-ի հետ զրույցում պատասխանել է Բուդաղյանների պաշտպանի' զինդատախազության հասցեին հնչեցրած մեղադրանքներին ու մի շարք հայտարարություններ արել, որոնք հիասթափեցրել ու բարկացրել են Էմիլ Բուդաղյանին: Նա ԳԱԼԱ-ի հետ զրույցում իր խոսքը հղեց զինդատախազին' պահանջելով անհապաղ մեղադրանք առաջադրել եւ կալանավորել Սուրեն Խաչատրյանին:

«Լիսկային պետք է մեղադրանք առաջադրել եւ կալանավորել առնվազն երեք գործողությունների համար:Դրա համար հստակ հիմքեր կան՝ երեք հիմքեր: Դրանք են՝ առաջինը, որ մեքենայում խփել են Ավոյին, մարդ են սպանել, երկրորդ՝ իրա (ի նկատի ունի Սուրիկ Խաչատրյանին' Ք. Մ.) զենքը ի՞նչ գործ ունի ուրիշի մոտ, եթե իրա զենքն է, ի՞նչ իրավունքով է տալիս ուրիշի, ինչի՞ է ուրիշը գործածում: Եւ երրորդ՝ ինքնաշեն զենքի մասով: Ինքնաշեն զենքը ո՞նց կարա օրինականացնի: Նման բան չի կարող լինել: Հիմա զինդատախազությունը հայտարարել է, որ ինքնաշեն զենք չկա, բայց մենք նախաքննության ընթացքում՝քննիչի հետ խոսելու ժամանակ ենք ծանոթացել այդ փաստին, որ ինքնաշեն զենք են գործածել»,-ասաց Էմիլ Բուդաղյանը:

Նա պահանջեց, որ անհապաղ միջոցներ ձեռնարկվեն նշված փաստերի հետքերով:

«Լիսկային պիտի մեղադրանք առաջադրեն եւ կալանավորեն, կարա՞ք ինձ ասեք՝ ինչու նրան չեն ձերբակալում...»: Ինչ մնում է զինդատախազի տեղակալի հայտարարությանը, թե պատշգամբ չի եղել Սուրեն Խաչատրյանի տանը, Է. Բուդաղյանը արձագանքնեց.

«Մենք ՊՆ-ի տեսանյութում' օրիգինալ տեսանյութում ենք տեսել, որ գնդակը խփում է գետնին, թռնում է վերեւ, դա նշանակում է' բարձր տեղից են կրակում, իրանց վիդեո կադրերն ենք մենք նայել՝ օրիգինալը, այսինքն' բարձր տեղից կրակող է եղել, իսկ բարձր տեղից ո՞վ է եղել՝ միայն նա է եղել (ի նկատի ունի Ս. Խաչատրյանին' Ք. Մ.): Գնդակը կրծքավանդակի վերեւի մասից մտել է, այսինքն' Ավետիքը կամ պիտի պառկած լինի, պառկած տեղում պիտի կրակեն, կամ էլ բարձրից պիտի կրակեն, չէ՞: Այնպես բան է, որ չես կարող հերքել: Կամ որ ասում են' չորս գնդակ է խփել...

Մանրամասները` այստեղ: