Irakan.info. Այսօր իշխանությունը ձեռնամուխ է լինում օլիգարխիայից ինքնամաքրվելու գործընթացին, ավելի շուտ օլիգարխներն իրենք իրենց են մաքրում' այնպիսի կուրիոզ վիճակներում դնելով իրենք իրենց, որ հասարակական ճնշման տակ այլեւս ստիպված են լինում ազատել զբաղեցրած պաշտոնները կամ վայր դնել մանդատները:

Այսպես, նախ հասարակական ճնշման տակ մանդատը վայր դրեց Նեմեց Ռուբոն, հետո' Վարդանիկը, այնուհետեւ' Լիսկան, ու այսպես թերեւս հերթը հասավ նաեւ Լֆիկ Սամոյին: Ըստ էության չմիջամտելով Փակ շուկայի այլանդակման գործընթացին' իշխանությունները ոչ թե լավություն արեցին Լֆիկին, այլ հանգեցրին նրան, որ քաղաքացիական անհնազանդություն սկսվի դրսեւորվել, որի հիմնական ելքը լինելու է Լֆիկ Սամոյի' մանդատները վայր դնելը: Եւ վերին էշելոնն ուղղակի չի ընդդիմանա համընդհանուր պահանջին' հեռացնել իշխանության համակարգից Լֆիկ Սամոյին:

Միայն այս դեպքում կարելի է բացատրել այն անտարբերությունը, որի հանցավոր առկայության դեպքում հնարավոր եղավ աղավաղել Փակ շուկայի ճարտարապետությունը: Եվ հետո, այդպես ավելի հեշտ կլինի ամեն ինչ բարդել հենց Լֆիկ Սամոյի վրա, դարձնել քավության նոխազ, մինչդեռ այս խայտառակության համար հավասարաչափ պատասխանատվություն են կրում թե քաղաքապետարանը, թե ՄՆ-ը, թե քաղաքաշինության նախարարությունը, թե ոստիկանությունը, թե դտախազությունը, եւ ոչ մեկը մյուսից առավել կամ պակաս մեղավոր չէ այս խայտառակության հարցում…

Հակառակ դեպքում դուրս է գալիս, որ մի ամբողջ պետություն անզոր եղավ ինչ-որ օրիգարխի ձեռքը բնռելու, դա այն դեպքում, երբ վարչապետի ձեռքերն, օրինակ, կապող կա, ինչ է, Լֆիկի ձեռքերը կապող չկա՞, թե մի լավ ազատ են թողնում, որ հետո նրանից ազատվելն ավելի հեշտ լինի…