Տոկիում մի ճապոնացի տիկին սուրճի բաժակով ծեծել է իր ամուսնուն' հասցնելով մահվան: 61-ամյան կինը պարզելով, որ ամուսինը սիրային կապերի մեջ է այլ կնոջ հետ, ամուսնու դեմքին շպրտել է գավաթը: Յասու Հիրոսիին՝ Յոկոհամայի ազգային համասալարանի 70-ամյա վաստակաշատ պրոֆեսորին տեղափոխել են հիվանդանոց, որտեղ էլ մահացել է:
«Նա սիրային կապերի մեջ էր մի կնոջ հետ, ում ես ատում եմ»,- ոստիկաններին պատմել է կինը,-ես կատաղեցի և սուրճի բաժակով 10 անգամ խփեցի նրան»:
Կինը սպանություն կատարելու մեղադրանով ձերբակալվել է: