Ասում է մեր հայրենակից, միջազգային զարգացման փորձագետ Արթուր Մարտիրոսյանը Քաղաքական գիտությունների թեկնածու, ԵՊՀ նախկին դասախոս Արթուր Մարտիրոսյանը շուրջ երեք տարի բնակվում է Նյու Յորքում, որտեղ նա իրականացնում է երեխաների շահերի պաշտպանության և համայնքային զարգացման ծրագրեր: Մասնավորապես այդպես է արտահայտում մասնակցային ժողովրդավարության խթանման հարցերով միջազգային զարգացման փորձագետն իր գործունեությունը: Գրում է 168.am-ը:

 

Ներգրավված լինելով Նյու Յորքի համայնքային կյանքում' նա ներկայում աջակցում է նաև համայնքային ծրագրերին: «Օրինակ՝ Ռամիլ Սաֆարովի դեմ եթե պետք է ցույց անել, ապա կազմակերպիչներից եմ, կամ Սումգայիթի ողբերգության տարելիցի առիթով միջոցառում եմ կազմակերպում, կամ Ալիևը գալիս է ՄԱԿ-ում (Ադրբեջանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ է) նախագահություն ստանձնելու' կրկին փորձում ենք հակազդել: Երկու դեպքում էլ օրակարգը մեկն է՝ նպաստել սփյուռքում հայապահպանությանը և հայաստանակենտրոն մտածողության ձևավորմանը»,- ասում է Ա. Մարտիրոսյանը՝ հավելելով, որ իր այսօրվա խնդիրն է՝ ռեսուրսների ճիշտ տեղաբաշխման արդյունքում Հայաստանում հայ մարդու համար այնպիսի կենսաապահովում ստեղծելը, որը նրան թույլ կտա մնալ Հայաստանում:

 

- Ամերիկացիներից մեկն ասել է՝ ես շատ հարգում եմ ձեր դատը, բայց չեմ հարգում այն ժողովրդին, որը կարող է «Վաշինգթոն փոսթում» մի հոդված տպագրելու համար միլիոններ ծախսել այն պարագայում, երբ աղքատության պաշտոնական թվերը շատ անհանգստացնող են: Մեր ռեսուրսները, ազգային պոտենցիալը եթե այսքան միավոր է, ապա դրա գերակշիռ մասը պետք է ուղղորդվի Հայաստան: Ինքս փորձում եմ գործուն մեխանիզմներ գտնել այդ համագործակցության կայացման համար: Այսօր հռչակագրային մակարդակով ամեն ինչ կարծես իր տեղում է: Այսինքն՝ վարչապետը հայտարարում է՝ «Հայկական աշխարհ», որին եթե ցինիզմով չվերաբերվենք, լավ գաղափար է, այսինքն՝ կապ չունի' դու որտեղ ես ապրում, դու հայ իրականության մասնիկն ես և պետք է քո ներդրումն ունենաս այս իրականության բարելավման մեջ: «Արի տուն» և այլ ծրագրերն ընդամենը կաթիլներ են մեծ օվկիանոսում, և կարծում եմ՝ բացի բավականություն պատճառելուց ոչ մի լուրջ ազդեցություն չունեն:

 

Սփյուռքի նախարարության և առհասարակ Հայաստանի Հանրապետության դերը աշխատող մեխանիզմներ գտնելն է սփյուռքի և Հայաստանի միջև համագործակցության կայացման հարցում: Եթե սփյուռքում ամենացածր ինստիտուցիոնալ օղակը եկեղեցին է, ապա՝ Հայաստանում այդ օղակը տեղական ինքնակառավարման մարմինները, գյուղապետարանները և գուցե որոշ հասարակական կազմակերպություններն են: Սփյուռքի նախարարության դերը պետք է լինի այս երկու օղակների միջև կապի ստեղծումը:

 

Շարունակությունն` այստեղ: