Վրաստանի Թելավի քաղաքում սեպտեմբերի 1-ին հանդիսավորությամբ բացված Ստալինի արձանն այսօր ողողել են նարնջագույն ներկով: Հուշարձանը կանգնեցվել է «Ստալինեց» միջազգային կազմակերպության և վետերանների նախաձեռնությամբ: Այն տեղադրվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի զոհերի հուշահամալիրի մոտ, հաղորդում է «apsny.ge» կայքը:
Այս վանդալիզմի համար ոչ ոք կամ որևէ կազմակերպություն պատասխանատվություն դեռ չի ստանձնել: Այսօր այդ արձանի բացման կապակցությամբ Թելավիի քաղաքային ժողովի նախագահ Դիմա Բոչորիձեն հանդես է եկել մեկնաբանությամբ:
Ըստ նրա քաղաքի ժողովը իր համաձայնությունը չի տվել հուշարձանի տեղադրման վերաբերյալ և դրա հետ կապված այն կարող է նաև ապամոնտաժվել:
Գրում է «Փաստինֆոն»: