www.tert.am Վրաստանի Թելավի քաղաքի իշխանությունները որոշել են ապամոնտաժել օրեր առաջ Իոսիֆ Ստալինի պատվին կանգնեցված հուշարձանը, տեղեկացնում է BBC-ն:

 

Կախեթի շրջանի մայրաքաղաք Թելավիում հուշարձանը կանգնեցվել է «Ստալին» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ: Այն տեղադրվել է Երկրորդ աշխարհամարտի զոհերի հուշահամալիրի տարածքում:

 

Տեղադրման հաջորդ օրը ակտիվիստները նարնջագույն ներկ էին լցրել Ստալինի հուշարձանի վրա՝ հայտարարելով, որ նմանատիպ հուշարձանները տեղ չունեն ժամանակակից Վրաստանում:

 

Թելավիի քաղաքային խորհուրդը որոշում է կայացրել ապամոնտաժել տեղադրված հուշարձանը՝ մեկնաբանելով, որ հասարակական կազմակերպությունն այն տեղադրել է առանց քաղաքային խորհրդի համաձայնության: