Վրացական Թելավիում գտնվող Ստալինին նվիրված արձանը, որը հանդիսավոր կերպով սեպտեմբերի 1-ին տեղադրել էին Երկրորդ համաշխարհային պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի մոտ, ոստիկանության հսկողության ներքո, ապամոնտաժվել է: Այս մասին հաղորդում է Газета.ru-ն' հղում կատարելով Интерфакс-ին:
Ըստ տեղական ԶԼՄ-ների, արձանը քանդվել է տեղի ադմինիստրացիայի որոշմամբ, որը հատուկ հայտամրցույթ էր հայտարարել ապամոնտաժման համար, որովհետև այն ապօրինաբար էր տեղադրվել:
Իսկ «Ստալինիստ» հասարակական միությունից այս փաստը անվանել են վանդալիզմ և «խայտառակություն» երկրի համար: