Վրաստանում «Փառք Ստալինին» հասարակական կազմակերպության ներկայացուցիչները նրա ծննդավայրում բողոքի ակցիա են կազմակերպել' պահանջելով վերադարձնել Գորի քաղաքին Ստալինի արձանը, որը ապամոնտաժվել էր քաղաքի կենտրոնական հրապարակից 3 տարի առաջ. գրում է Интерфакс-ը:

Ակցիայի մասնակիցները պահանջում են վերականգնել Ստալինի արձանը նրա անվան տուն-թանգարանում, ինչպես որ խոստացել էին անել տեղական իշխանությունները:

«Ստալինը մեծագույն անհատականություն էր, հատկապես այն, որ նա ծնվել է Վրաստանում, պատճառ է, որ նրա արձանը տեղադրվի իր ծննդավայրում: Մենք դեռևս միայն խաղաղ ակցիաներ ենք կազմակերպում, սակայն կարող ենք դիմել նաև այլ միջոցների»,-հայտարարել է ակցիայի մասնակիցներից մեկը:

Ստալինի հուշարձանը Գորի քաղաքի կենտրոնական հրապարակից ապամոնտաժվել էր 2010-ին: