Արքայադուստր Լատիֆա բին Ֆահդ բին Աբդուլազիզ ալ-Սաուդան՝ Սաուդյան Արաբիայի նախկին միապետի դուստրը, պատմական նշանակության առանձնատուն է գնել Ժնևում։ Ինչպես նշում է Лента-ն՝ հղում անելով Agence France Presse-ին, անշարժ գույքի դիմաց նա վճարել է 62 մլն դոլար։
Ժնևյան լճի ափին գտնվող առանձնատան մակերեսը 18.800 քմ է։ Straits Times-ն իր հերթին նշում է, որ 20-րդ դարի սկզբին աստեղ է ապրել Շվեյցարիայի 71-րդ նախագահ Գյուստավ Ադորը։
Առանձնատան գնումը դարձել է 2-րդ խոշորագույն գործարքը Ժնևի անշարժ գույքի շուկայում։ Ռեկորդը պատկանում է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի դստերը՝ Դինարային, ով 2009թ. 80 մլն դոլարով է տուն գնել։