Ս.թ սեպտեմբեր 3-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում' կաշառք ստանալու պահին ձերբակալվել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի կենդանիների բուծման և կերակրման ամբիոնի դասախոս, դոցենտ գյուղատնտեսական գիտությունների թեկնածու' նույն համալսարանի հեռակա ուսուցման դեպարտամենտի ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Արամ Մուրադյանը:

 

Արամ Մուրադյանը վերոնշյալ համալսարանի հեռակա ուսուցման դեպարտամենտում քաղաքացի <<Խ>>-ի ընդունելության քննությունների հարցը դրական լուծելու դիմաց' վերջինիցս պահանջել և ստացել է 2.200 ԱՄՆ դոլար կաշառք:

 

Փաստի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

 

ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոն