Օրերս կացնահարության դեպք է գրանցվել Լոռու մարզի Վանաձոր քաղաքում: 168.am-ի տեղեկություններով՝ 70-անց տղամարդը գիշերը ժամը 24:00-ի սահմաններում իրենց տանը կացնի բազմաթիվ հարվածներ է հասցրել կնոջը: Վեճին փորձել է միջամտել հարսը, սակայն բարկացած ամուսինը կացնի հարվածներ է հասցրել նաև նրան: Մեր աղբյուրի փոխանցմամբ' ընտանեկան վեճն առաջացել է խանդի հողի վրա: Ամուսնու մոտ վերջին երկու տարում նաև հոգեկան շեղումներ են նկատվել, սակայն նա Լոռու հոգենյարդաբանական դիսպանսերում, մեր տեղեկություններով՝ հաշվառված չէ:

Մանրամասներն` այստեղ: