Վանաձորում երևանցի 15-ամյա Դավիթ Հովհաննիսյանին դանակահարած 22-ամյա՝ նախկինում դատված «Քուրդ» մականվամբ Կարեն Կունգորցևը, որին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քր. օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով, կալանքի մեջ է «Վանաձոր» ՔԿՀ-ում:
Հոկտեմբերի 22-ին Կարեն Կունգորցևը կալանավոր Միհրան Մելքոնյանի հետ հացադուլ էր սկսել, ապա կատարել ինքնավնասում ձախ նախաբազկի շրջանում: Նրան բժշկական օգնություն է ցուցաբերվել: Երեկ, ժամը 15-ի սահմաններում, կալանավորները դիմում են գրել և դադարեցրել հացադուլը:
ՔԿՎ հասարակայնության հետ կապերի պատասխանատու Գոռ Ղլեչյանի փոխանցմամբ՝ հացադուլը կապված էր նրանց քրեական գործերի հետ:
Հարցին՝ ինչո՞վ է Կունգորցևը կատարել ինքնավնասումը, Գոռ Ղլեչյանն ասաց. «Ինչը ասես կարող է միջոց դառնալ, օրինակ՝ մահճակալի ճաղը, գրիչով էլ կարող են ինքնավնասում կատարել, քերծել»:
Լուսանկարը՝ Shamshyan.com-ի