Մահացել է ԽՍՀՄ վաստակավոր գյուտարար, ԽՍՀՄ պատվավոր քիմիկոս, քիմիական գիտությունների թեկնածու, դոցենտ Ալբերտ Սուքիասյանը: Վերջինս 140 գիտական աշխատությունների, այդ թվում 65 գյուտի հեղինակ է: 1995-ից նա Հայաստանի ճարտարագիտական ակադեմիայի թղթակից անդամ է: 1991-92-ին Ա.

 

Սուքիասյանն աշխատել է որպես Հայաստանի արդյունաբերական նախարարության քիմիայի և կենսատեխնոլոգոգիայի դեպարտամենտի տնօրեն, իսկ 1992-1997-ին' «Նաիրիտ» գիտաարտադրական միավորման գլխավոր տնօրեն:

 

Հետագայում նա աշխատել է  որպես ՀՀ արդյուաբերության նախարարության խորհրդական, կոլեգայի անդամ և այդ նախարարության գիտափորձարարական խորհրդի գիտական քարտուղար, ինչպես նաև քիմիական արդյունաբերության վարչության պետ:

 

Վերջին տարիներին Ա.Սուքիասյանի ղեկավարությամբ ստեղծվել է քլորոպրենային կաուչուկների և լատեքսների արտադրության համատեղ ձեռնարկություն' «Շանսի-Նաիրիտ» ՉԺՀ-ում:

 

Մինչև կյանքի վերջին օրերը գյուտարարը աշխատել է «Նաիրիտ 2»-ում:

 

Ալբերտ Սուքիասյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 5-ին` ժամը 18:00-20:00 «Սուրբ Հարություն» եկեղեցում, հողարկավորությունը` սեպտեմբերի 6-ին ժամը 11:00 նույն եկեղեցուց: