Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյը այսօր դասախոսություն է կարդացել Սանկտ Պետերբուրգի համալսարանում և անդրադարձել է ԵՄ–ի հետ Ուկրայինայի, Հայաստանի և Մոլդովայի հարաբերություններին, մասնավորապես Ասոցացման համաձայնագրինի՝ նշելով, որ դա չի վնասի Ռուսաստանի հետ Ուկրաինայի հարաբերություններին։
«Մենք ունենք ընդհանուր սահմաններ, ինչպես նաև ընդհանուր հարևաններ։ Ուկրաինան, Հայաստանը, Մոլդովան, որոնք բոլորն էլ կարևոր են մեզ համար, պետք է ինքնուրույն որոշեն իրենց ուղին։ Սակայն մեր կարծիքով՝ Ուկրանիայի համար Եվրոպական Միության հետ Ասոցացման համաձայնագիրը չի վնասի Ռուսաստանի հետ այս երկրի երկարաժամկետ կապերը։ Ինչո՞ւ պետք է լինի «կամ/կամ»–ի տարբերակ»,– ասել է ԵՄ դիվանագետը։