Ինչպես արդեն հայտնի է, սեպտեմբերի 1-ին Վոլգոգրադում սպանված երեխան տասնամյա Ռոման Հովհաննիսյանն է: Դպրոցական տոնական միջոցառումից հետո երեխան գնացել էր զբոսնելու և չէր վերադարձել: Ծնողները դիմել էին տեղական ոստիկանությանը, որն էլ շուտով հայտնաբերել էր երեխայի մարմինը այն նույն շրջանում, որտեղ և ապրում էր հայ ընտանիքը:
Սեպտեմբերի 4-ին ոստիկանությունը հայազգի երեխային սպանելու մեղադրանքով բերման էր ենթարկել 17-ամյա Անդրեյ Մալիշկոյին, ով խոստովանել էր, որ սեռական բռնության է ենթարկել տղային, ապա սպանել` գլխին հասցնելով մի քանի հարված:
Մանրամասները` տեսանյութում