Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության իշխանության 12 տարվա ընթացքում երկրում սպանվել է 95 երեխա:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական «Թարաֆ» պարբերականը, թուրքական մեջլիսում նման վիճակագրություն են ներկայացրել ընդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության պատգամավորներ Ռըզա Թյուրմենն ու Սեզգին Թանրըքուլուն:

 

Պատգամավորների ներկայացրած ցուցակում 2004 թվականից պետության կողմից իրականացված գործողությունների հետևանքով սպանվել են 95 երեխա: Նրանց հաղորդած տվյալների համաձայն' 2004 թվականին մահացել է 1 երեխա, 2006 թվականին'18, 2007 թվականին' 3, 2008 թվականին' 1, 2009 թվականին' 12, 2010 թվականին' 14, 2011 թվականին'31, 2012 թվականին' 10, 2013 թվականին' 1, 2014 թվականին' 3, 2015 թվականին' 1:

 

Ռըզա Թյուրմենն ու Սեզգին Թանրըքուլուն ուշադրություն են հրավիրել այն փաստի վրա, որ մարդասպանների մեծ մասը չի գտնվել կամ դատապարտվել: