Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցությունը կոչ է արել չեղարկել Ստամբուլի քաղաքային ընտրությունների արդյունքները, որում իշխող կուսակցությունը ձայների փոքր առավելությամբ պարտվել էր ընդդիմությանը: Այս մասին հայտնում է Haberturk-ը:
Կուսակցությունում հայտարարել են, որ Ստամբուլի որոշ շրջաններում ընտրությունների ժամանակ գրանցվել են ընտրախախտումներ:
Պորտալը, չհրապարակելով իր աղբյուրները, հաղորդել է, որ կուսակցության ներկայացուցիչները դիմել են Ստամբուլի շրջանում նահանգային ընտրական գրասենյակ` պահանջելով չեղարկել ընտրությունների արդյունքները ընտրողների անօրինական գրանցման պատճառաբանությամբ: