Թուրքիան կարծում է, որ Ռուսաստանը կկատարի Ստամբուլի համաձայնագրի պայմանները արտահանման համար ռուսական արտադրանքի մատակարարման սահմանափակումները չեղարկելու և Ռուսաստան ուկրաինական հացահատիկի արտահանման դյուրացման վերաբերյալ։ Դա նաև համապատասխանում է Մոսկվայի շահերին։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը, գրում է Ռիա Նովոստին։

Հուլիսի 22-ին Ստամբուլում փաստաթղթեր են ստորագրվել արտահանման համար ռուսական արտադրանքի մատակարարման սահմանափակումները վերացնելու և ուկրաինական հացահատիկի արտահանման հարցում Ռուսաստանի աջակցության վերաբերյալ։ Գործարքը, որը կնքել են Ռուսաստանը, Թուրքիան, Ուկրաինան և ՄԱԿ-ը, ենթադրում է ուկրաինական հացահատիկի, սննդի և պարարտանյութի արտահանում Սև ծովով՝ երեք նավահանգիստներից, այդ թվում՝ Օդեսայից։
«Իրագործման փուլում դժվար է լինելու, ծանր աշխատանք է լինելու, պետք է քայլ առ քայլ գործել։ Չնայած էմբարգոյի կամ պատժամիջոցների բացակայությանը՝ ռուսական հացահատիկը որոշ պատճառներով չէր կարող արտահանվել, և այս համաձայնագիրը նույնպես։ Մենք հավատում ենք, որ Մոսկվան կկատարի այս համաձայնագիրը»,- ասել է Քալընը CNN International-ին տված հարցազրույցում։ Նրա խոսքերը մեջբերում է տեղական Star թերթը։