Ստամբուլում կառուցվող երրորդ միջազգային օդանավակայանը կրելու է նորընտիր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական «Միլլիեթ» պարբերականը, այս մասին ասել է Թուրքիայի կապի, տրանսպորտի և ծովագնացության նախարար Լյութֆի Էլվանը:
Էլվանը լրագրողների հանդիպման ժամանակ գովաբանել է Էրդողանին' նշելով, որ 12 տարիների ընթացքում Էրդողանը «մեծ դեր է կատարել երկրի զարգացման համար»: «Կարծում եմ' ինչ էլ անենք նրա համար, միևնույնն է, քիչ է»,- ասել է Էլվանը:
Ստամբուլում ներկայում գործում են երկու միջազգային օդանավակայաններ: Դրանցից մեկը կրում է Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի անունը: Երկրորդ օդանավակայանը անվանակոչվել է Աթաթուրքի որդեգիր զավակ Սաբիհա Գյոքչենի անունով, ով Հայոց ցեղասպանության հետևանքով որբ մնացած հայ երեխաներից էր: