Պալմիրայի ականազերծման գործողությունը կտեւի առնվազն մի քանի ամիս: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 29-ին ՏԱՍՍ-ին հայտնել Է ռազմադիվանագիտական մի աղբյուր:

 

 

«Մարտի 29-ին ավելի վաղ հայտնի Է դարձել, որ ռուսաստանցի սակրավորների առաջին խմբերն արդեն ուղարկվել են Սիրիա: Ենթադրվում Է, որ գործողությունը կտեւի առնվազն մի քանի ամիս»,-ասել Է նա:

 

 

Սակրավորները պետք Է ականազերծեն ոչ միայն քաղաքի պատմական մասը, այլեւ բնակելի թաղամասերը, ինչպես նաեւ Պալմիրայի մատույցները:

 

 

Մարտի 28-ին Ռուսաստանի զինուժերի Գլխավոր շտաբի ղեկավար Վալերի Գերասիմովը հայտնել Է, որ Ռուսաստանից արագ կերպով Սիրիա են փոխադրվում սակրավորներ՝ ռոբոտներով եւ վարժեցված շներով: Նա հրավիրել Է նաեւ մյուս երկրներին՝ միանալու Պալմիրայի ականազերծմանը: