Հայտնի հաքերային «Անոնիմուս» խմբավորման թուրքական թևը' AnonyOpsDe-ն միանգամից կոտրել է շուրջ երկու հարյուր թուրքական ինտերնետային կայք: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական Demokarthaber.net-ը, կազմակերպությունը Թվիթերի միջոցով հայտարարել է, որ նման քայլի է գնացել Գեզիի դիմադրության ժամանակ զոհվածների համար:

 

Հաքերային խմբավորման կողմից կոտրած կայքերի թվում է նաև Թուրքիայի անվտանգության գլխավոր վարչության կայքը, ինչպես նաև Վանի, Գիրեսունի, Անթալիայի և այլ նահանգների ուժային կառույցների կայքերը: