Չինաստանի Յունան հարավային նահանգում առնվազն 91 երեխա է հոսպիտալացվել մասնավոր մանկապարտեզի ճաշարանում թունավորվելու պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մայիսի 19-ին հաղորդել է Սինհուա գործակալությունը:

 

 

Թունավորման ախտանշանները երեխաների մոտ սկսել են ի հայտ գալ մայիսի 18-ին Վենշան քաղաքում New Century մանկապարտեզի ճաշարանում ճաշելուց հետո: Նրանք բոլորն անհապաղ ուղարկվել են տեղի հիվանդանոց, որտեղ անհրաժեշտ բժշկական օգնություն է ցույց տրվել:

 

 

Տեղի իշխանությունների տվյալներով՝ բոլոր երեխաներն էլ կայուն վիճակում են, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: