Ոստիկանության կենտրոնական բաժնում նյութեր են նախապատրաստվել փետրվարի 21-ին Երևանում գործող «Վիգմոր» կլինիկայից ստացված ահազանգի փաստով, գրում է Shamshyan.com-ը։
Նշված կենտրոնից հայտնել են, որ «այրունազեղումներ, կապտուկներ, բաց վերքեր վոլվայի շրջանում, հետանցքի շուրջ արյունազեղումներ, կապտուկներ և հետանցքի ճաք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա։
Հիվանդանոց մեկնած ոստիկանության օպերատիվ խումբը պարզել է, որ տեղափոխվածը Հայաստանի մարզերից մեկի բնակիչը՝ 4-ամյա Ռուզաննա Ն-ն է։
Ոստիկաններին կլինիկայի մանկաբույժը հայտնել է, որ չի բացառվում, որ երեխան նշված վնասվածքները ստացած կլինի արտաքին ներգործության և բռնության արդյունքում։
Փաստի առթիվ երեխայի բնակության վայրի տարածքային ոստիկանության բաժնում հետաքննություն է սկսվել։